Ղահրամանյան Նարեկը ԱԺ ամբիոնից ընդդիմությանը սպառնացել է, որ եթե 5 տարի հետո Հայաստան վերադարձած չլինեն ադրբեջանցիները, ինքն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելու է ընդդիմադիրների նկարներն ու 31թ-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանց հռչակելու է՝ «բեզաչոտնիկ»:
Ղահրամանյան Նարեկն ակնհայտորեն խառնել է ռամսերը. Հայաստանում միակ «բեզաչոտնիկ» քաղաքական ուժը ՔՊ-ն է, և ասվածում համոզվելու համար ուղղակի պետք է կարդալ ասենք 2021-ի ՔՊ-ի նախընտական ծրագիրը. ժամանակին հայտարարում էին՝ հաղթելու ենք, պարտվեցինք, խոստանում էին Հադրութն ու Շուշին հետ բերել, Արցախը հանձնեցինք ու փաստացի ցեղասպանվեցինք, հայտարարում էին՝ տեր են Արցախի ժողովրդի օրինական իրավունքներին, այսօր Անկախության հռչակագրի հետևից են ընկել՝ վերանայելով Հայաստան պետութան ու հայ ժողովրդի բովանդակությունը և այլն:
Համաձայնեք,որ այս ֆոնին, երբ իշխող ուժն ինքն է ուրացել իր իսկ խոստումները՝ անելով խոստացածի ուղիղ հակառակը, ընդդիմությանը «բեզաչոտնիկ» հռչակելն առնվազը շանտղություն է:
Սույն ՔՊ-ական ջահելը թերևս փորձել է շեղել հանրային ուշադրությունն այսօր առկա ահռելի խնդիրներից ու, ըստ էության, առաջացած ճգնաժամից՝ խուսափելու համար հաշվետվողականությունից: Հիմա «բեզաչոտնիկը» ո՞վ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: