Շվեյցարիայի քառակի գավաթակիր «Սյոնի» գլխավոր մարզիչ, 62-ամյա ֆրանսիացի Դիդիե Տոլոն մեկնաբանելով «Նոայի» հետ արտագնա հանդիպումը:
«Մեզ համար շատ դժվար հանդիպում ստացվեց, քամին, կարծես, դժոխային լիներ: Կարմիր քարտն ազդեց խաղի վրա:
Բոլորս գիտենք, որ «Նոան» շատ ուժեղ է սկսում խաղը: «Նոան» բարձր պրեսինգ էր անում: Կարողացանք բնավորություն ցույց տալ, մնալ խաղի մեջ: Մրցակիցը մի քանի սխալ թույլ տվեց, օգտվեցինք այդ սխալներից: Պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա։ Շանսերը գնահատում եմ 50/50»,- ասել է «Սյոնի» գլխավոր մարզիչը: