«Սյոնի» հետ առաջին հանդիպումը մեկնաբանել է «Նոայի» գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ընդունել էր շվեյցարական «Սյոնին»։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2 հաշիվը։
«Չեք պատկերացնում, թե ինչպիսի թիմի դեմ էինք խաղում, ինչպիսի բարձր մակարդակի թիմ է «Սյոնը» և ինչ առաջնությունից է եկել: Ես իմ ֆուտբոլիստների անցկացրած խաղից գոհ եմ: Բայց սխալներ թույլ տվեցինք:
Որոշ սխալներ քամու պատճառով էին, շատ ուժեղ էր: Չէինք հասկանում՝ որ ուղղությամբ կփչեր:
Շատ լավ մեկնարկ տվեցինք խաղին: Սկսեցինք առաջնորդել խաղը, նույնիսկ 1:1 հաշվից հետո էինք առաջնորդում, երբ հաշիվը դարձրինք 2:1: Մրցակցի կարմիր քարտից հետո մեր որոշումները ամենալավը չէին գրոհի հարձակման վերջնամանում:
Երբ բաց թողեցինք 2-րդ գոլը եև ստացանք կարմիր քարտ, կարող է թվալ, թե միամիտ էինք, բայց այդպես չէ: Ընդգծում եմ, որ «Սյոնն» ունի շատ լավ որակներով օժտված ֆուտբոլիստներ ամեն գծում: Ամեն ինչը և արդյունքը կախված է լինում ամբողջ թիմից:
Այսպիսի խաղերի ժամանակ, այսպիսի մրցակիցների դեմ պայքարում նույնիսկ մեկ վայրկյան ուշադրությանն շեղումը վտանգավոր է, որովհետեւ հետո դրա համար պատժվում ես: Պատասխան խաղում կփորձենք ցույց տալ ամենալավ խաղը:
Ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է, ես եմ կայացնում բոլոր որոշումները, մեկնարկային կազմ ընտրելը, փոփոխություններ կատարելը: Երբ լավ արդյունք ենք ունենում, դափնիները գնում են ֆուտբոլիստներին, երբ պարտվում ենք, մարզիչն է պատասխանատու»,- ասել է Սանդրո Պերկովիչը:
Պատասխան հանդիպումը Շվեյցարիայում տեղի կունենա օգոստոսի 13-ին։