Վերջին օրերին լուրեր են շրջանառվում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի ապագայի վերաբերյալ։
Ինչպես սոցիալական ցանցերի իր էջերում գրել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացին մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը՝ նախօրեին կայացած դրական բանակցություններից հետո։
Նոր պայմանագրի շուրջ բանավոր համաձայնության ձեռքբերումը գտնվում է ավարտական փուլում։ Կողմերը քննարկում են երկարաժամկետ համաձայնագրի կնքման վերջին մանրամասները։
Նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պնդում է, որպեսզի Վինիսիուսը շարունակի ելույթները թիմում։