Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության ամրապնդումը անվանել է երկրի առաջնահերթություններից մեկը։
«ՀՀ-ի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը մնում է արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը», – ասել է Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս մոտեցումը կարտացոլվի Հայաստանի նոր կառավարության ծրագրում։