Խորհրդարանը շարունակում է քննարկել Արամ Վարդևանյանի թեկնածությունը ԱԺ փոխխոսնակի պաշտոնում

Խորհրդարանը շարունակում է քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։

Երեկ քննարկումը չավարտվեց․ հարցեր տալու համար հերթագրվել էր 43, ելույթների համար՝ 59 պատգամավոր։ Ընդդիմադիր թեկնածուին արդեն հարցեր են ուղղել քաղբանտարկյալների, Հայաստանի տարածքային ամբողջականության, ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործերի, ինչպես նաև նրա քաղաքական անցյալի մասին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունից հայտարարել են, որ խորհրդարանի աշխատանքային ժամերին պատգամավորները կմեկնեն Վաղարշապատ՝ մասնակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դատական նիստին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի հայտարարել՝ կաջակցի՞ Վարդևանյանի թեկնածությանը, թե՞ ոչ։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ որոշումը կընդունվի քննարկումների ավարտից հետո։

Ազգային ժողովն արդեն ընտրել է երկու փոխնախագահների՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը։

Leave a Comment