Հավատում եմ, որ շուտով հայկական ակումբն առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում. Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ «Արարատ-Արմենիան» կարող է պատմական արդյունք գրանցել Չեմպիոնների լիգայում, այս մասին տեղեկացնում է bookmaker-ratings.ru-ն։

Նա անդրադարձել է սլովենական «Ցելյեի» նկատմամբ հայկական թիմի տարած հաղթանակին։ Օգոստոսի 4-ին «Հանրապետական» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» հաղթել էր 2:1 հաշվով։

Բերեզովսկու խոսքերով՝ այդ հաղթանակը կարևոր քայլ էր, սակայն պատասխան խաղը լինելու է շատ բարդ։

«Կարծում եմ՝ երևանյան թիմն ի զորու է դուրս գալ որակավորման փլեյ-օֆֆ փուլ և հաղթել թե՛ «Մյելբյուին», թե՛ «Սլովանին»։ Հավատում եմ, որ շուտով հայկական ակումբն առաջին անգամ կհայտնվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում»,- ասել է նա։

Եթե «Արարատ-Արմենիան» հասնի հիմնական փուլ, դա կլինի առաջին դեպքը, երբ հայկական ակումբը կմասնակցի ՉԼ գլխավոր մրցաշարին։

Leave a Comment