Սիլիկյան թաղամասի հրդեհը մարվել է — Հայաստանի Հանրային Ռադիո

Սիլիկյան թաղամասում աղբավայրում հրդեհը մարվել է այս գիշեր` ժամը 1։08- ին, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր օգոստոսի 6-ին՝ ժամը 20։54-ին։

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Տես նաեւ` Հրդեհի ահազանգ Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Leave a Comment