ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գյոռմամիշ» արտահայտությունը ՔՊ-ին չէր վերաբերում, այլ՝ ինձնից բիզնես խլած մարդկանց․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ազգային ժողովում հնչած «գյոռմամիշ» արտահայտության շուրջ ստեղծված քննարկումները՝ նշելով, որ այն ուղղված չի եղել «Քաղաքացիական…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է Ազգային ժողովում հնչած «գյոռմամիշ» արտահայտության շուրջ ստեղծված քննարկումները՝ նշելով, որ այն ուղղված չի եղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում վիճաբանություն էր ծագել այն բանից հետո, երբ Տարոն Չախոյանը Նարեկ Կարապետյանին «գյոռմամիշ» էր անվանել, ինչին ի պատասխան վերջինս Չախոյանին անվանել էր «հորթ»։ Դեպքից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում էր հայտարարել Նարեկ Կարապետյանին՝ նշելով, որ հաջորդ անգամ նման վարքագծի դեպքում ՔՊ-ն կարող է «նույն զսպվածությունը չցուցաբերել»։

Այսօր լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր օգտագործած «գյոռմամիշ» արտահայտությունը չի վերաբերել իշխող ուժին։

««Գյոռմամիշ» խոսքս ՔՊ-ին չէր վերաբերվում, այլ՝ ինձնից բիզնես խլողներին։ Եթե ինչ-որ մարդիկ դա իրենց վրա են վերցրել, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասել է Կարապետյանը։

Leave a Comment