29 լ/վ ջրի տնտեսում՝ Արարատի երեք բնակավայրերում․ «Վեոլիա Ջուրը» վերակառուցում է հնամաշ ցանցերը

Արարատի մարզի երեք բնակավայրում ջրի կորուստը նվազեցնելու և ջրամատակարարումն ավելի կայուն դարձնելու նպատակով «Վեոլիա ջուր» ընկերությունը խողովակաշարեր է վերակառուցում։ Զորակում, Արևշատում և Լանջազատում նախատեսված աշխատանքներին «Վեոլիա Ջուր»-ն ընդհանուր առմամբ կուղղի 274 մլն դրամ։ Ծրագրի ամենախնդրահարույց հատվածներից մեկը Զորակն է, որտեղ ջրի կորուստը հասնում է 95 տոկոսի։ Հին ու վթարային ջրագծերի փոխարեն կկառուցվի նոր համակարգ,  որի արդյունքում ակնկալվում է տնտեսել վայրկյանում շուրջ 29 լիտր ջուր։

Leave a Comment