
ՀՀ վարչապետի՝ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու կոչն ունի գործնական արդյունքներ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր փոխնախարար է նշանակվել Տաթևիկ Ասլանյանը, որը բարձրագույն կրթությունը ստացել է Նիդերլանդների առաջատար բուհերում։
Նորանշանակ փոխնախարարը բակալավրի աստիճան է ստացել Տիլբուրգի համալսարանի «Էկոնոմետրիկա և գործառնությունների հետազոտություն» բաժնում, իսկ մագիստրոսի կոչումը՝ Էրազմուսի Ռոտերդամի համալսարանում՝ «Էկոնոմետրիկա և կառավարման գիտություն» մասնագիտացմամբ։
Այս նշանակումը համընկնում է նախարարության կազմի ընդհանուր վերաձևավորման փուլի հետ, որտեղ գերատեսչության ղեկավարումը ստանձնել է նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը, իսկ արտասահմանյան առաջնակարգ կրթությամբ կադրերի ներգրավումը նպատակ ունի նոր թափ հաղորդելու երկրի տեխնոլոգիական և թվային տրանսֆորմացիայի ընթացքին։