15-րդ դարի հայ ճանապարհորդների վկայությունները․ ուղեգրության՝ որպես գրական ինքնատիպ ժանրի ծնունդը․ «Հայագիտակ»

Հայերը միշտ սիրել են լինել հեռու ու մոտիկ երկրներում, ուխտի գնալ սուրբ վայրեր, տեսնել քրիստոնյա սրբերի գերեզմաններն ու… անպայման վերադառնալ հայրենիք, այցելել Սուրբ Էջմիածին։

Մայր տաճարը եղել է ասես այն ամենակարևոր վերջնակետը, որտեղ նրանք Աստծուն գոհունակություն են հայտնել, որ դիմացել են երկար ու վտանգավոր ճանապարհի դժվարություններին, հիվանդություններին։

15-րդ դարից սկսած, սակայն, ճամփորդություններն առավել հետաքրքիր դարձան այն առումով, որ սկիզբ դրեցին գրական ինքնատիպ մի ժանրի՝ ուղեգրությանը։ Այն գրվում է առաջին դեմքով, երբ հեղինակը պատմում է օտար ափերում իր տեսածի, զգացածի ու վերապրածի մասին՝ ընթերցողին ծանոթացնելով անհայտ երկրներին։

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լուսինե Վարդանյանը պատմում է թե՛ ուղեգրության ժանրի, թե՛ որոշ ուղեգիրների մասին։

Արկածային հետաքրքիր գրքեր են հիշեցնում 15-րդ դարի ճանապարհորդ Մարտիրոս Երզնկացու, ինչպես նաև ավելի ուշ շրջանի հեղինակներ Սիմեոն Լեհացու և Հովհաննես Թովմաջյանի ուղեգրությունները։

Ի դեպ, Մարտիրոս Երզնկացու մասին ուշագրավ գեղարվեստական գիրք է գրել սիրված գրող Աղասի Այվազյանը, իսկ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն այդ մոտիվներով նկարահանել է գեղարվեստական ֆիլմ։

Leave a Comment