Բաղդասարյան Նազիկի ինքնանսեմացումը – BlogNews.am



ԱԺ-ում ելույթ ունեցող Բաղդասարյան Նազիկը, խոսելով պատմական Հայաստանի ու «իրական» Հայաստանի մասին,  հայտարարել է, թե իրենք որևէ պարագայում ու որևէ տեղ իրական ու պատմական Հայաստանները չեն հակադրում: «Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում իրական Հաաստանի գոյությունը»,-մասնավրապես՝ պնդել է Նիկոլի աշխատող Նազիկը:
 
Իրականությույնն այն է, որ Նիկոլը մշտապես նսեմացրել ու նսեմացնում է պատմական Հայաստանը ոչ միայն հայտարարություններով, երբ կոչ է արվում ասենք հրաժարվել Արարատից, այլև հստակ, համակարգված գործողություններով. չի կարելի հայտարարել պատմականն ու իրականը չհակադրելու մասին՝ միաժամանակ պետական մակարդակով վերախմբագրելով այն սրբազան խորհրդանիշները, որոնք կամրջում են այդ երկուսը: Կամ մի՞թե պատմական Հայաստանի նսեմացում չէ այն, երբ Արցախը, որը պատմական Հայաստանի անքակտելի մասն է, համեմատվում է Գլնդելի ու Կալուգայի հետ, կամ երբ հայկական պետությունը, ըստ էության, ձեռքերը լվանում է, Ցեղասպանության թեմայից՝ միաժամանակ հրաժարվելով նույն արցախահայերի օրինական իրավունքների համար պայքարից այն դեպքում, երբ Իլհամը զարգացնում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը:
 
Երբ պատմական Հայաստանի դեմ պայքարում է իրական Հայաստանը, իրական Հայաստանն իր գործողություներով նսեմացնում է պատմական Հայաստանը, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է իրական՝ ներկայիս Հայաստանի ինքնանսեմացմանը, ինչի հետևանքով ծաղրուծանակի առարկա է դառնում ողջ հայ ժողովուրդը:
 
Բայց գիտե՞ք՝ ինչու է այս ամենն արվում: Միայն մի բանի համար՝ մամոնայի, որին իրենց հոգիներն են վաճառել տարատեսակ նազիկները՝ նետվելով թուրքերի գիրկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment