Ադրբեջանի ԱԳ նախարարը ժամանել է Կիև

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով ժամանել է Կիև։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Բայրամովի այցը նպաստում է Բաքվի և Կիևի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդմանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի աջակցությունը՝ մասնավորաբար Ուկրաինայի էներգետիկ դիմադրողականության ամրապնդման և կարևոր ենթակառույցների վերականգնման հարցերում», – նշել է Սիբիգան։

Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ պաշտոնական Կիևի քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ մնում է անփոփոխ։ «Ուկրաինան հակված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը», – ասել է Սիբիգան։

Leave a Comment