Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռները

Բաքվում այսօր ևս հրապարակվեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ դատավճիռների վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ,  դատարանն անփոփոխ է թողել դատավճիռները։

Հիշեցնենք, որ 2026թ. փետրվարի 5-ի դատավճռի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա, Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալլահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման:

Leave a Comment