Փաշինյանը մեկնեց Ղրղզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին – Ազգ

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան.  հայտարարել է վարչապետի  մամուլի նորանշանակ քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Հաղորդվում է, որ Փաշինյանը  կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին, որը տեղի կունենա Չոլպոն-Ատայում։

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում, և մտադիր է այդ հարցը բարձրացնել առաջիկա միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա օգոստոսի 6-ին։

Leave a Comment