Այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է մոտ երկու երրորդով. Օվերչուկ

ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ 2025 թվականի համեմատ այս տարի Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրճատվել է մոտ երկու երրորդով՝ նշելով, որ անկման միտումը, ըստ նրա, շարունակվելու է։

«2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ 12 միլիարդ դոլարի։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն իջել է մինչև մոտ 8 միլիարդի։ Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության շատ դրամատիկ անկում։ 2025 թվականի համեմատությամբ ապրանքաշրջանառության մոտ երկու երրորդը։ Իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտ է՝ այն հետագայում ևս կրճատվելու է», — հայտարարել է փոխվարչապետը Չոլպոն Ատայում անցկացվող Ռուս-ղրղզական տնտեսական ֆորումի ետնաբեմում։

Նրա խոսքով՝ իրավիճակը, որն այժմ զարգանում է ԵԱՏՄ-ի և Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։

Leave a Comment