Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան։

Կառավարության հաղորդմամբ՝ նա Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։

Նիստի օրակարգում նախատեսված են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության, փոխադարձ առևտրի, տրանսպորտի, մաքսային կարգավորումների և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր։

Փաշինյանի առանձին երկկողմ հանդիպումների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

Leave a Comment