CNN. 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով

CNN-ը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 10 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով՝ հղում անելով MarineTraffic նավերի հետևման պորտալի տվյալներին։

Հաղորդվում է, որ յոթ բեռնատար նավ անցել է Պարսից ծոցով, իսկ երեքը՝ Օմանի ծոց։ Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 19 առևտրային նավ է անցել Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, հավելել է հեռուստաալիքը։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։

Leave a Comment