Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը

Օգոստոսի 5-ին՝ ժամը 17։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաքար բնակավայրում այրվում է կահույքի արտադրամաս։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։48-ին, մարվել՝ 20։24-ին։

Արտադրամասում այրվել են գույք, հաստոցներ, էլեկտրական և ձեռքի գործիքներ, ներկանյութեր։

Leave a Comment