«Մուլտի գրուպ»-ի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը երկու ամսով կալանավորվել է․ ԶԼՄ

«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառել է կալանք` 2 ամիս ժամկետով։

Այս մասին Armat Media-ին հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Առուստամյանը ձերբակալվել էր օգոստոսի 5-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն ու փողերի լվացմանն օժանդակելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի վարկածի՝ քրեական վարույթը նախաձեռնվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի և այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գույք և դրամական միջոցներ խաբեությամբ հափշտակելու, ինչպես նաև փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ։

Leave a Comment