ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ ՍՍեդրակ Առուստամյանը և ընկերության տնօրեն Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք ձերբակալվել էին։
