Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակումների ենթակա…
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված սահմանափակումների ենթակա օբյեկտներում։
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր։ Մասնավորապես՝ որոշ օբյեկտներում գործունեություն է իրականացվել առանց համապատասխան թույլտվության։
Խախտումները վերաբերել են հեստապարային ակումբների գործունեության կազմակերպմանը, ժամը 24:00-ից հետո առանց թույլտվության աշխատանքի շարունակմանը, ինչպես նաև առանց թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքին ու հանրային սննդի կազմակերպմանը։
Հայտնաբերված դեպքերի վերաբերյալ կազմվել է ընդհանուր 11 վարչական արձանագրություն։