Կեղծ խաղարկություն՝ իրական կորուստներ․ ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին

ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում շարունակում է գործել սուպերմարկետներից մեկի անունից ստեղծված կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել իբր խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկներից։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

Կիբեռոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին՝

  • չանցնել կասկածելի հղումներով,
  • չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
  • որևէ գործողություն կատարելուց առաջ ստուգել էջի իսկությունը։

Leave a Comment