REDstore-ը ներկայացրել է իր ամենաքննարկված մարքեթինգային նախաձեռնություններից մեկը՝ «Կարմիրը գալիս է» արշավը, որի հիմնական նպատակը ոչ միայն նոր մասնաճյուղի բացման մասին տեղեկացնելն էր, այլև բրենդի երկարաժամկետ վիզուալ նույնականացման ամրապնդումը։
Արշավն առաջին անգամ իրականացվել է REDstore-ի Կոմիտասի մասնաճյուղի բացման շրջանակում։ Ստանալով մեծ արձագանք՝ նույն գաղափարը հետագայում կիրառվել է նաև Մասիվի մասնաճյուղի բացման ընթացքում։
Արշավի առանձնահատկությունն այն էր, որ առաջին փուլում հաղորդագրություններում չէր նշվում REDstore-ի անունը։ Հիմնական շեշտադրումը կատարվել էր կարմիր գույնի և «Կարմիրը գալիս է» ուղերձի վրա՝ մարդկանց շրջանում հետաքրքրություն, սպասում և քննարկումներ առաջացնելու նպատակով։
.jpg)
«Եթե առաջին իսկ վայրկյանին բացահայտեինք, որ խոսքը REDstore-ի մասին է, մարդկանց հետաքրքրասիրությունը շատ ավելի քիչ կլիներ։ Երբ գաղափարը միանգամից ամբողջությամբ չես բացահայտում, մարդիկ սկսում են մտածել, քննարկել և տարբեր վարկածներ առաջ քաշել։ Այդ ինտրիգը շատ ավելի մեծ արժեք է ստեղծում, քան բրենդի սովորական ներկայացումը»,- նշում են REDstore-ի Մարքեթինգի բաժնի ղեկավարը։

Սակայն արշավի նպատակը միայն հետաքրքրություն առաջացնելը չէր։ Այն REDstore-ի վիզուալ նույնականացման երկարաժամկետ ռազմավարության մի մասն էր։
Աշխարհի խոշորագույն բրենդները տարիներ շարունակ աշխատել են իրենց գույների, խորհրդանիշների և ընդհանուր ոճի վրա՝ հասնելով այնպիսի ճանաչելիության, երբ սպառողները բրենդը տարբերակում են նույնիսկ առանց անվանումը տեսնելու։ Կարմիր գույնն, օրինակ, երկար տարիներ առանցքային դեր է ունեցել Coca-Cola-ի և KFC-ի վիզուալ նույնականացման մեջ։
REDstore-ի նպատակն է ժամանակի ընթացքում ստեղծել նմանատիպ ուժեղ ասոցիացիա, որպեսզի կարմիր գույնը սպառողների մոտ բնականորեն կապվի REDstore-ի հետ։

«Սա մեկ օրվա կամ մեկ արշավի արդյունք չէ։ Դա երկարաժամկետ բրենդային ռազմավարություն է, իսկ «Կարմիրը գալիս է» արշավն այդ ճանապարհի կարևոր քայլերից մեկն էր»,- ընդգծում է մարքեթինգի բաժնի ղեկավարը։
Արշավի ընթացքում մարդիկ ակտիվորեն քննարկում էին, թե ինչ է նշանակում կարմիրը, որտեղ է այն գալիս և ինչ է թաքնված հաղորդագրության հետևում։ REDstore-ում հենց այս բնական հետաքրքրությունն ու հանրային քննարկումն են համարում նախաձեռնության գլխավոր հաջողություններից մեկը։
.jpg)
REDstore-ում նախատեսում են շարունակել ստեղծել ոչ միայն ապրանք կամ առաջարկ ներկայացնող գովազդներ, այլև հիշվող գաղափարներ, որոնք կզարմացնեն մարդկանց, կխթանեն քննարկումները և կամրապնդեն բրենդի դիրքը շուկայում։
Առաջիկայում ընկերությունը խոստանում է ներկայանալ նոր և հետաքրքիր մարքեթինգային նախաձեռնություններով՝ շարունակելով զարգացնել REDstore-ի բրենդային ինքնությունն ու հաճախորդների հետ հաղորդակցության առանձնահատուկ ոճը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: