Վահագն Ալեքսանյանը 62 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխխոսնակ․ ArmLur.am

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի օգտին քվեարկել է 62-պատգամավոր, դեմ՝ 27-ը։

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Ընդդիմադիր խմբակցություններից ընտրությանը մասնակցել է «Ուժեղ Հայաստան»-ը՝ նախապես հայտարարելով, որ դեմ է քվեարկելու։

Միաժամանակ, «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։

Սոնա Գրիգորյան

Leave a Comment