ՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիան


 


Oգոստոսի 5-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը։ 


 


Ընկերության ներկայացրած հայտը սահմանված կարգով ուսումնասիրվել է հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Հայտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել, ուստի նիստում քննարկված որոշման նախագիծն ընդունվել է միաձայն։


 


Հանձնաժողովի որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տրամադրված ջերմային էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի օգոստոսի 13-ը։


 


 ՀԾԿՀ


 


 


 




Կարդացել են
3 անգամ

Leave a Comment