
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի երեկվա հայտարարությանը, ասել է. «Հավաքել եմ իմ մեջ եղած ամբողջ քաջությունը, հրաժեշտ եմ տվել տանեցիներին ու վախով եկել ԱԺ, տեսնեմ՝ էդ ի՞նչ եք անելու: Մարդկային համեստությունը ձեզ ծանո՞թ է: Կլինի՞ մի քիչ ձեզ համեստ պահեք: Ձեզնից վախեցող չկա»:
Հիշեցնենք՝ մինչև ԱԺ փոխնախագահ ընտրվելը, Կոնջորյանը երեկ դիմելով «Հայաստան» խմբակցությանը, ասել էր. «Դուք վախ ունեք, որ ես էստեղից բարձրանամ էստեղ: Ուզում եմ ձեզ հանգստացնել՝ եթե ընտրվեմ, խոստանում եմ՝ ձեզ համար ապահովել հաճելի ժամանաց՝ նիստերի դահլիճում: Ինչի՞ վախ ունեք, որովհետև, կներեք, հինգ տարի ինձնից փախած եք ման եկել»: