
«Ուրալդրոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տկաչուկի ավտոմեքենան պայթեցրել են, նա ծանր վիրավոր է, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ ծառայությունների իր աղբյուրին։
«Կոմերսանտ-Ուրալ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով զոհվել է Տկաչուկի վարորդը։
2022 թվականին հիմնադրված «Ուրալդրոնզավոդ»-ը արտադրում է սեփական մշակման FPV «Ուպիր» անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են ռուսական զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում։