Օրերս հայտնի դարձավ, որ դատախազը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։
Iravaban.net-ը Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ գործով առաջին նախնական դատական նիստը կկայանա օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին։