Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան կարիերան կշարունակի չիլիական «Կոլո Կոլոյում», հաղորդում է ակումբի կայքը։ 40-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի մանրամասները չեն նշվում։
Transfermarkt-ի տվյալներով՝ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ դեկտեմբերի 31-ը։ Վոզինյայի նախորդ ակումբը պորտուգալական երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Շավիշն» էր։
Transfermarkt-ը Վոզինյայի տրանսֆերային արժեքը գնահատում է կես միլիոն եվրո։
Վոզինյան Կաբո Վերդեի հավաքականի կազմում 2026թ․ աշխարհի առաջնությունում անցկացրեց չորս հանդիպում և գերազանց դրսևորեց իրեն։