ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ, քննարկել արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր




 


Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահության բարձրացմանը, կանոնադրային հարաբերությունների պահպանմանը, բանակ թափանցող արատավոր բարքերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։


 


 


ՀՀ ՊՆ


 


 




Կարդացել են
5 անգամ

Leave a Comment