
ԵՊՀ իրավաբանական գիտությունների դոցենտ Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարոն Ղազինյանի աշխատանքային պայմանագրի լուծումը ծայրահեղ խայտառակություն է։ Այստեղ երկար բացատրությունների կարիք անգամ չկա։
Սա նաև թեստ է ԵՊՀ դասախոսների համար․ մինչև ե՞րբ ենք հանդուրժելու, որ նեղ քաղաքական նպատակներով հնարավոր լինի աշխատանքից ազատել ցանկացած դասախոսի՝ անկախ նրա մասնագիտական վաստակից։
Ժամանակն է վերջապես ինքնակազմակերպվելու, միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը, ակադեմիական ազատությունն ու դադարեցնելու քաղաքական նեղ շահի ներթափանցումը ԵՊՀ և այլ բուհեր»։
Աղբյուրը` Արսեն Թավադյան