Թրամփը հայտարարել է, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք մշակելու կարողություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանն այլևս չունի միջուկային զենք մշակելու կարողություն, և այս փաստը պաշտոնապես կարձանագրվի։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Նրանք արդեն չեն կարող դրանք կառուցել, բայց դա կձևակերպվի», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Կիրակի օրը Թրամփը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարել Իրանի վրա հարձակումները՝ հաշվի առնելով ի հայտ եկող խաղաղության համաձայնագիրը, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրերը:

Leave a Comment