ՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հերքել է տեղեկությունները, թե կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցություն ստանալու համար։ Այդ մասին X սոցիալական հարթակում հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը՝ հղում անելով ՖԻՖԱ-ի ներկայացուցչին։

«Վերջին օրերին ՖԻՖԱ-ի նախագահը չի զանգահարել ո՛չ ԱՄՆ նախագահին, ո՛չ էլ նրա վարչակազմի որևէ ներկայացուցչի։ Սա ամբողջությամբ հորինվածք է», – հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե Ինֆանտինոն պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմին՝ 2027 թվականի մարտի 18-ին կայանալիք ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններից առաջ իր պաշտոնը պահպանելու նպատակով։

Մինչ այդ The Telegraph-ը հայտնել էր նաև, որ Ինֆանտինոն քննարկում է Աշխարհի առաջնության կառավարման մեջ մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը, ինչը դժգոհություն էր առաջացրել ՈՒԵՖԱ-ում։

Leave a Comment