Ի՞նչ իրավունքներ և երաշխիքներ ունեն հղի կանայք աշխատավայրում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե ի՞նչ իրավունքներ և երաշխիքներ ունեն հղի կանայք աշխատավայրում։

 

Ըստ այդմ՝ հղի կանայք չեն կարող ներգրավվել ծանր, վնասակար կամ վտանգավոր աշխատանքներում: Եթե աշխատավայրում առկա է առողջությունը վտանգող գործոններ, ապա գործատուն պարտավոր է վերացնել դրանք, իսկ անհնարյունության դեպքում աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի կամ տրամադրել վճարովի արձակուրդ:

Հղի աշխատողը կարող է իր դիմումի հիման վրա աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով, այս դեպքում չեն կարող սահմանափակվել աշխատանքային իրավունքները, իսկ վարձատրությունը կատարվում է փաստացի կատարած աշխատանքին համապատասխան։

Բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով աշխատանքից բացակայության ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, և ամենակարևորը՝ օրենսգիրքը հատուկ պաշտպանություն է նախատեսում հղի աշխատողների համար, սահմանափակելով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հնարավորությունը, սրանից բացառություն է կազմում միայն կազմակերպության լուծարման դեպքը։ Իմացեք ձեր իրավունքը իրավունքները և օգտվեք օրենսգրքով նախատեսված երաշխիքներից։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment