Սիրիայի բանակը բերվել է մարտական առավելագույն պատրաստականության, իսկ ստորաբաժանումները տեղափոխվել են Իրաքի հետ սահման։ Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հրամայել է անձնակազմը բերել «մարտական առավելագույն պատրաստականության» ռեժիմի և զինված ստորաբաժանումներ է տեղակայել սիրիա-իրաքյան սահմանի երկայնքով։ Այս միջոցների կիրառման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Al Arabiya-ի տվյալներով՝ մի քանի օր առաջ Դամասկոսը Բաղդադին տեղեկացրել էր սիրիա-իրաքյան սահմանի մոտ Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումների ակտիվության մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական կողմը նախազգուշացրել է, որ Իրաքի տարածքից իրականացվող ցանկացած հարձակում կարժանանա պատասխան գործողությունների, ինչպես նաև կոչ է արել իրաքյան իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկրի տարածքը չօգտագործվի Սիրիայի դեմ գործողությունների համար։