Շիրակի, Լոռվա և Տավուշի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, այս մասին AuroraNews-ին հայտնեցին քաղաքացիները։
Նրանք հավելել են, որ Գյումրի քաղաքն ամբողջությամբ, շուրջ 40 րոպեից ավելի մնացել էր առանց հոսանքի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնել էր, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ։
ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։