Իսրայելը դադարեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն Ադրբեջանի հետ բանակցություններից հետո, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Բաքուն համապատասխան ազդանշաններ է փոխանցել Իսրայելին, որոնք, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, լուրջ են ընդունվել։ Հաջիևը նաև նշել է, որ Թուրքիայի շահերը մնում են առաջնահերթություն և «կարմիր գիծ» են Բաքվի համար։
«Երբ Թուրքիան սեղանի շուրջ չէ, կա Ադրբեջան։ Եվ երբ Ադրբեջանը սեղանի շուրջ չէ, կա Թուրքիա», – ասել է նա։