Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ս. Պետրոսյանի 2026 թվականի օգոստոսի 4-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2026 թվականի օգոստոսի 4-ից Սահակ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական,- տեղեկացնում է Iravaban.net-ը: