Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ


Մոլդովայի արտաքին գործերի նախարար  Միխայ Պոպշոյը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։


 


Միխայ Պոպշոյն այդ  մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։


 


«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,- գրել է Մոլդովայի ԱԳ նախարարը։




Կարդացել են
անգամ

Leave a Comment