Նոր համագործակցություն․ Ադելիա Պետրոսյանն ու Նինա Պոնոմարյովան ուժերն են միավորում

04 Օգոստոսի 2026, 21:13

PR գործակալ Նինա Պոնոմարյովան հայտարարել է հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի հետ բացառիկ համագործակցության մեկնարկի մասին։ Պետրոսյանը 2026 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից է, Ռուսաստանի եռակի չեմպիոն և սպորտի վարպետ։

«Հպարտությամբ և ուրախությամբ հայտնում եմ մեր համագործակցության մասին։ Միասին կձգտենք նոր բարձունքների և հաղթանակների։ Շնորհակալ եմ վստահության համար»,- Instagram-ի իր էջում գրել է Պոնոմարյովան։

Leave a Comment