Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է ՀՀ նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը ևս 1 ամսով։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը։
Արմեն Աշոտյանը տնային կալանքի տակ էր հունիսի 5-ից։ Հուլիսի 7-ին նրա կալանքի ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվել էր։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն Աշոտյանին մեղադրում է պաշտոնեական դիրքն օգտագործելու և առանձնապես խոշոր չափերի գույքի օտարման հետ կապված արարքների համար։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի տարածքից գույքի օտարման վերաբերյալ գործի մասին է։