Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։
Անդրադառնալով ԱԺ առաջին նիստում երդման ժամանակ ընդդիմության ոտքի չկանգնելուն՝ Մեհրաբյանը նշեց.
«Անպատկերացնելի է, ուղղակի։ Այսինքն՝ իրենք այդ երդման տեքստում գրածը, որ ստանձնում են հանդիսավոր կերպով, փաստորեն, հրապարակային հրաժարվում են արտաբերել։ Դրա հետ կապված քաղաքացիներն արդեն հետևություններ են անում, ինչը բնական է»։
Մեհրաբյանի խոսքով՝ քաղաքական զարգացումը, որը տեղի է ունեցել Հայաստանում, խորհրդարանի դասավորության վրա չի արտացոլվում։
«Խորհրդարանը այս ձևով, ինչպես ասում են, հին տներում է, և դրա պատճառը հայտնի է։ Դրա պատճառն այն թողտվությունն է, որի պայմաններում էլ հնարավոր դարձավ, որպեսզի այս, այսպես կոչված, ընդդիմությունը մի քիչ update եղած մտնի խորհրդարան և զբաղվի նույն բանով, իհարկե, այլ պայմաններում։ Էլ չեմ խոսում անբովանդակ, դատարկ, շուկայի դռան մակարդակի խոսակցությունների մասին. այլ բան պետք չէր սպասել»։
Մեհրաբյանի խոսքով՝ Հայաստանի ճանապարհը պետք է մաքրել բոլոր խոչընդոտներից և այլ խանգարող հանգամանքներից։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=nFmQEo5fmV4
