Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը: Սահմանափակումները կիրառվել է «Ռոսպոտրեբնադզորի» հանձնարարականով:
Ըստ հիմնավորման՝ որոշումն ընդունվել է «արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով»:
«Նշյալ խմբաքանակների իրացումն արգելված է մանրածախ և առցանց վաճառքի համար՝ մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ: