
Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրից» Հայկ Կոնջորյանի թեկնածությունը խորհրդարնի փոխնախագաի պաշտոնում ընտրվելու համար: Այս փուլում պատգամավորները հանդե ես գալիս հայտարարություններով, ավելի ուշ կլինի նաև քվեարկությունը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ քվեարկությանը չի մասնակցելու, իսկ «Ուժեղ Հայաստանն» իր դիրքորոշման մասին դեռ չի հայտնել:
Բացի Հայկ Կոնջորյանից, ԱԺ երեք փոխնախագահների թեկնածուներ են նաև «Քաղաքացիական պայմանագրից» ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: