Սիսիանի մոտ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել • Tribune.am

Օգոստոսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են փրկարար ծառայությունից:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a Comment