Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունում փոփոխություններ են․ ընտրվել են նոր ղեկավար և քարտուղար

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ խմբակցության ղեկավար է ընտրվել Շավարշ Արամյանը, իսկ քարտուղար՝ Էդգար Բաղդասարյանը։

Այս մասին հայտնել է խմբակցությունը՝ սոցցանցի իր էջում։

«Խմբակցությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր քաղաքական օրակարգը՝ առաջնորդվելով օրինականության, թափանցիկության, պատասխանատվության և համայնքի զարգացման սկզբունքներով»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ խմբակցության նախին ղեկավար Սարիկ Մինասյանն ու նախկին քարտուղար Քնարիկ Հարությունյանն ԱԺ-ում են, նրանք վերցրել են պատգամավորական մանդատները։

Leave a Comment