Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է  նաև Հայաստանի հետ շփումների վերականգնման կարևորությունը։

«Մեզ անհրաժեշտ է կառուցել ուժեղ հարաբերություններ անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես նաև այս տարի, երկարատև դադարից հետո, առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Այս ամենը կօգնի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակն է վերականգնել այն, ինչ նախկինում փլուզվել է, իսկ որքան ուժեղ և անկախ լինեն նախկին խորհրդային երկրների պետությունները, այնքան դժվար կլինի դա իրականացնել։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի ներկայությունը նախկին խորհրդային երկրների տարածքում նպաստում է այդ պետությունների անկախության ամրապնդմանը՝ հավելելով, որ Ուկրաինան շարունակելու է զարգացնել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։

Leave a Comment