Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սլավա Հ․-ն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Հարություն Բ․-ն՝ Ագարակի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: